Հետախուզվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելու համար
21.12.2022 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 20-ին Վերին Անտառային փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 56-ամյա Հասմիկ Մ.-ին, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: