Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար
21.02.2023 12:58
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 20-ին Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել 35-ամյա Կոնստանտին Պ.-ին, որը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: