Կողոպուտի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
21.02.2023 13:00
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները փետրվարի 20-ին Թամանցիների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 38-ամյա Արամ Հ.-ին: Նա 2017 թ. ապրիլի 26-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: