Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 20-ին Արմավիրի բաժին է ներկայացել 20-ամյա Արման Ղ.-ն: Նա փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					