Հետախուզվում էր կողոպուտի և գողության մեղադրանքով
21.03.2023 11:26
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 20-ին բաժին է ներկայացել 30-ամյա Նարեկ Կ.-ն: Նա մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ (Կողոպուտը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: