Համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Այնթապ գյուղում
21.12.2022 12:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 20-ին Այնթապ գյուղի 13-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 28-ամյա Մասիս Խ.-ին, որը նոյեմբերի 14-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: