Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
 
                                            Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին Երևանի Գնունի-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 61-ամյա Գագիկ Վ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					