Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձել և ներկայացել է ոստիկաններին
16.02.2024 10:59
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ժամանումից հետո ոստիկանության ծառայողներին է ներկայացել 38-ամյա Էդգար Պ.-ն: Նա 2020 թ. ապրիլի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: