Հետախուզվում էր դասալքության մեղադրանքով
22.03.2023 11:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Մաշտոցի բաժին է ներկայացել 36-ամյա Պարույր Ա.-ն: Նա 2008 թ. մայիսի 13-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: