Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց դատարան
 
                                            Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 21-ին բաժին է ներկայացել 36-ամյա Վարդան Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի:
 Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					