Հետախուզվողը բերման ենթարկվեց Կենտրոնական բաժին
22.07.2019 15:13
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 20-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 11.15-ին, Երևանի Մ.Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 58-ամյա Խաչիկ Հ.-ին, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 1-ին մասով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: