Հետախուզվողը ներկայացավ Սպիտակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ
22.08.2020 10:55
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 21-ին Սպիտակի բաժին է ներկայացել 29-ամյա Միհրան Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: