Գողության, կողոպուտի և խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց
22.12.2022 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 43-ամյա Սուրեն Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը), 253-րդ (Կողոպուտը) և 255-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: