Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
22.09.2018 15:02
Հետախուզվողի հայտնաբերում
«Նելեգալ-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 21-ին ժ.12-ին կամավոր բաժին է ներկայացել Լիլիթ Հ.-ն, ով 2017թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդ. 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: