Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց նախաքննական մարմնին
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները, համագործակցելով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների հետ, հունիսի 22-ին Տիգրանյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 35-ամյա Վահագ Բ.-ին, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: