Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
23.12.2022 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ աշխատակիցները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին, ժամը 02.30-ին, Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Շենգավիթի բաժին են տարել 36-ամյա Մերուժան Չ.-ին, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: