Հայտնաբերվեց ուժեղացված ծառայության ժամանակ
23.12.2022 14:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի և Ճամբարակի բաժինների քրեական հետախույզները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում դեկտեմբերի 22-ին Ճամբարակ քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել և Կումայրիի բաժին են տեղափոխել 34-ամյա Ռուստամ Ա-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոց՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: