Հետախուզվողը բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից
24.06.2021 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանելուց հետո Արթիկի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Վազգեն Մ.-ն, որը մայիսի 13-ից Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վազգեն Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: