ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվել են Արմավիրի քրեական հետախույզների հետ: Համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին, ժամը 9.40-ին, Արմավիր քաղաքի Սայաթ Նովայի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել 1972 թ. ծնված Էդվարդ Հ.-ն, որը հունիսի 28-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի հատկանիշներով /վարչական պատասխանատվության ենթարկված կամ դատվածություն ունեցող անձի կողմից խմած վիճակում տրանսպորտային միջոց վարելը/: Առանց խափանման միջոցի:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզում նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: