Հետախուզվողը հայտնաբերվեց քրեական հետախույզների և վետերանների համատեղ միջոցառումների շնորհիվ
26.02.2021 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ոստիկանության վետերանների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 25-ին Դավիթաշեն 3-րդ թաղամասից բերման են ենթարկել Հարություն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: