Հետախուզվողները վերադարձան Հայաստան և ներկայացան ոստիկանություն
27.01.2023 10:50
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կենտրոնական բաժին են ներկայացել 27-ամյա Հայկ Մ.-ն և 28-ամյա Մեխակ Ղ.-ն: Նրանք 2017 թ. նոյեմբերից հետախուզվում էին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: