Հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվեց Հայաստան
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՌԴ Մոսկվա քաղաքում ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և ապրիլի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 48-ամյա Վանո Թ.-ն, որը 2020 թ. փետրվարի 4-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Վանո Թ.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: