Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
28.03.2023 14:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 27-ին բաժին է ներկայացել 43-ամյա Զոհրաբ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: