Հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմնին
28.08.2020 10:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանից բերման է ենթարկվել 37-ամյա Վարդան Դ.-ն, որը օգոստոսի 17-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) մեղադրանքով:
Վարդան Դ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: