Հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմին
28.12.2022 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 23-ամյա Դավիթ Ս.-ն: Նա հունիսի 29-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Դավիթ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: