Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
30.01.2023 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Մարտունու բաժին է տեղափոխվել 31-ամյա Կարեն Գ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Վորոնեժ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: