Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
30.01.2023 11:57
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել, ձերբակալվել և հունվարի 28-ին Թբիլիսիից Հայաստան է տեղափոխվել 20-ամյա Նեմաթոլլահ Ք.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: