Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
30.07.2020 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 22-ամյա Սմբատ Ա.-ին, որը հուլիսի 11-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: