Արարատի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
 
                                            Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Արմեն Ա.-ին, որը 2022 թ. սեպտեմբերի 3-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի: 
Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					