ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց ԱՎՎ-ում
01.02.2023 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի, Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ու անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին ԱՎ վարչությունում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 55-ամյա Էդուարդ Մ.-ն: Նա 2022 թ. հուլիսի 12-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ և 159.2-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: