Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
10.02.2023 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տարվել 35-ամյա Մանուկ Ս.-ն: Նա հունվարի 10-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: