Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
24.08.2022 14:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 22-ին, ժամը 03.35-ին, Նոր Խարբերդի 27-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է բերվել 29-ամյա Սերգեյ Մ.-ն, որը մայիսի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա հանձնվել է Կոտայքի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: