ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով
25.01.2023 10:34
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 24-ին բաժին է ներկայացել 19-ամյա Էդմոն Ն.-ն, որը հունվարի 6-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: