Հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու մեղադրանքով
26.01.2023 11:22
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 25-ին Շիրակի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին է տարվել 36-ամյա Էդգար Յ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 19-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: