Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
11.08.2022 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 10-ին, ժամը 23.00-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գոռ Մ.-ն, որը մայիսի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: