ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր երթևեկության կանոնները խախտելու համար
25.08.2022 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել և Բաղրամյանի բաժին է տեղափոխվել 42-ամյա Հենրիկ Ս.-ն, որը մայիսի 13-ից ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: