Պատիժը կրելուց խուսափողը հայտնաբերվեց Գեղանիստում
23.08.2022 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 22-ին Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 23-ամյա Նարեկ Պ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով դատավճիռը կատարելուց խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: