Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 24-ին, ժամը 00.05-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան վերադարձել և բաժին է տեղափոխվել 26-ամյա Կարեն Ս.-ն, որը հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					