Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
29.08.2022 10:10
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 26-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Օնիկ Ս.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: