Հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում
01.09.2022 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Օգոստոսի 31-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին է տեղափոխվել 32-ամյա Աշոտ Ա.-ն, որը օգոստոսի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: