ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Զովունիում
23.08.2022 11:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 22-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 31-ամյա Գուրգեն Ս.-ին, որը 2019 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ Սամարայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: