Հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
29.08.2022 10:17
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 26-ին ՌԴ-ից ՀՀ է վերադարձել և Բագրատաշենի սահմանային անցակետում Մալաթիայի բաժնի ծառայողներին է ներկայացել 34-ամյա Արթուր Ա.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: