Հետախուզվում էին գողության մեղադրանքով
01.06.2013 11:25
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 1-ին, ժամը 00.40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Վանտյան փողոցից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Դիանա Ղ.-ին, որը ապրիլի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Մայիսի 31-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Մարատ Խ.-ն, որը մայիսի 31-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: