Հետախուզվում էին գողության մեղադրանքով
27.07.2015 13:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հուլիսի 26-ին, ժամը 10.10-ին, Ավանի Բրյուսովի թաղամասի 71 շենքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հրանտ Ղ.-ին, ով հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Սևանի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 07.50-ին, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Մեսրոպ Գ.-ին, ով հուլիսի 21-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
***
Հուլիսի 25-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մուշի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Աղին գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, ով հուլիսի 20-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: