ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին գողության և գողության փորձի մեղադրանքով

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից  բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարե Մ.-ին, որը   օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Հրանտ Ք.-ն, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, պատժի կրումից խուսափելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 3-րդ մասի 1-ին կետ/:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: