Հետախուզվում էին գողության և խարդախության մեղադրանքներով
02.09.2013 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր գողության և խարդախության մեղադրանքներով:
***
Նույն օրը, ժամը 12.00-ին, նույն բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գայանե Պ.-ն, որը օգոստոսի 30-ից նույնպես հետախուզվում էր գողության և խարդախության մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: