ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին գողության և խարդախության մեղադրանքներով

Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան Առինջ թաղամասի թիվ 1/8 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
 
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները «Զվարթնոց»  օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գեղամ Ն.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: 
 
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը հունիսի 12-ից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: