Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 10-ին, ժամը 12.15-ին, Երևանի Մ. Բաբաջանյան և Հ. Աճառյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Վահագն Բ.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Մայիսի 11-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի իքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Կարեն Չ.-ն, որը 2013 թ. հունիսի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /խարդախություն/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: