ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները  օգոստոսի 5-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված  Սերյոժա Ա.-ին, որը ս/թ հուլիսի 30-ից  ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:
 
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 4-ին, ժամը 04.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացել 1955 թ. ծնված Սարգիս Բ.-ն, որը ս/թ մայիսի 8-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: