Հետախուզվում էին խուլիգանության և սուտ մատնության մեղադրանքներով
02.01.2016 14:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 1-ին, ժամը 00.20-ին, «Էրեբունի» Բ/Կ մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2015 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Հունվարի 1-ին, ժամը 00.10-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը 2014 թ. օգոստոսի 2-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: